Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

17.11.2020, 16:33
Նիկոլ Փաշինյանը հրամանագրով, Շավարշ Քոչարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրով, Շավարշ Քոչարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետը հրամանագիրը ստորագրել է այսօր։

Նախօրեին` նոյեմբերի 16–ին, ՀՀ նախագահը Զոհրաբ Մնացականյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, ինչն արվել է վարչապետի առաջարկով։ Փաշինյանը նույն օրն ԱԺ–ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Մնացականյանին։ Նույն օր Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։ 

Շավարշ Քոչարյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնին 2018թ.–ի հունիսի 8–ին։–0–