Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարարի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարարի հետ

19.11.2020, 20:57
Այվազյանը և Լավրովն ընդգծել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը շարունակելու պատրաստակամությունը
Տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարարի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:  

«ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:    

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ:-0-