Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Տիգրան Ավինյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը (ՎԻԴԵՈ)

13.10.2023, 11:06
Երդմնակալության ժամանակ Ավինյանը ձեռքը դրել էր 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա. ՎԻԴԵՈ
Տիգրան Ավինյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։

Ավինյանը Երևանի քաղաքապետ է հոկտեմբերի 10–ին ավագանու առաջին նիստի ժամանակ։ Ավինյանի թեկնածությունն առաջադրել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա օգտին քվեարկել էր ավագանու 32, դեմ՝ 5 անդամ։

Երդմնակալության ժամանակ Ավինյանը ձեռքը դրել էր 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա։

Երդմնակալության արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։–0–