Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը (ՎԻԴԵՈ)

31.07.2020, 16:32
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը։

«Հաշվի առնելով այն որ մեր հանրապետության վարչապետը, Արցախի հանրաեպտության նախագահը միշտ հանդես են գալիս ոչ նմանատիպ հայտարարություններով, հակառակը` խաղասեր, կոչ անելով բանակցությունների շարունակականության`` ուղղակի ես որպես պաշտպանության նախարար, կուզենայի ահսականալ «քանի ուշը, դա ե՞րբ է», – ասաց Տոնոյանը, ով հիմա աշխատանքային այցով գտնվում է Արցախում։

«Մյուս կողմից նույն արտահայտություններն են անում իրենց ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ` հայտարարելով, որ պատրաստ են գործողությունները սկսել, միայն սպասում են հրամանի։ Նախ առաջինը այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի և երկրորդը` Տավուշում մարտական գործողությունները, որոնք որ իրականացվեցին, վառ ապացույցն են, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած նրան, որ հակառակորդ օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ ուղղակի, և հակառակը` ունեցավ շատ բազմաթիվ կորուստներ», – ընդգծեց Տոնոյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:–0–