Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Թուրքիայի նախագահը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները

09.08.2022, 11:51
Նրա խոսքով, ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել
Թուրքիայի նախագահը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կառուցողական է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը։

Ինչպես հայտնում է ermenihaber.am–ը, ,այս մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին։

«Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, «իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։–0–