Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Վարչապետի որոշմամբ, մի խումբ պաշտոնյաներ կգործուղվեն Բաքու

03.12.2019, 15:40
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մի խումբ պաշտոնյաներ գործուղվելու են Բաքու
Վարչապետի որոշմամբ, մի խումբ պաշտոնյաներ կգործուղվեն Բաքու

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մի խումբ պաշտոնյաներ գործուղվելու են Բաքու։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով», –նշվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:–0–