Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Վարչապետը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին

13.04.2022, 15:37
Փաշինյանը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին, եթե արագ արդյունքներ չգրանցվեն
Վարչապետը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին, եթե արագ արդյունքներ չգրանցվեն։

Այսօր ելույթ ունենալով ԱԺ–ում` Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, հայկական կողմը շարունակում է հենց այդ տրամաբանությամբ:

«Մենք նաև միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ: Բայց, եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա: Եվ մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը հասկանում է բոլոր ռիսկերը, խութերը, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ այդ տրամաբանությամբ պետք է խոսակցությունը շարունակվի, խոսակցությունը դառնա երկխոսություն:–0–