Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Վերին Շորժայի մոտ հակառակորդը կրակահերթեր է արձակել, փոխհրաձգության հետևանքով զինծառայող է զոհվել.ՊՆ

25.05.2021, 20:22
Վերին Շորժայի մոտ հակառակորդը կրակահերթեր է արձակել, փոխհրաձգության հետևանքով զինծառայող է զոհվել
Վերին Շորժայի մոտ հակառակորդը կրակահերթեր է արձակել, փոխհրաձգության հետևանքով զինծառայող է զոհվել.ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25  մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊՆ–ից նաև հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։-0-