Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ

19.09.2023, 21:22
Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է, պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր փորձում են ներխուժել կառավարության շենք և կոտրում են ապակիները
Ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել ցուցարարների ուղղությամբ, որոնք հավաքվել են կառավարության շենքի մոտ:

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է, պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր փորձում են ներխուժել կառավարության շենք և կոտրում են ապակիները։

Ուժայինները փորձում են բերման ենթարկել քաղաքացիներին:

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը փորձում է հանդարտեցնել ցուցարարներին։ Նրա հետևում շարվել է ոստիկաններից կազմված կենդանի վահան։ Նրանք փորձում են թույլ չտալ քաղաքացիների մուտքը կառավարության շենք։

Կառավարության շենքի մոտ ինքնաբուխ ակցիա է մեկնարկել երեքշաբթի Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի սկսվելուց հետո։ Ցուցարարներն իշխանություններից պահանջում են ճանաչել Արցախը:-0-