Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանի ավագանին քաղաքապետի պաշտոնում ընտրեց Տիգրան Ավինյանին

10.10.2023, 11:39
Ավագանու 32 անդամ կողմ քվեարկեց, 5–ը` դեմ
Երևանի ավագանին քաղաքապետի պաշտոնում ընտրեց Տիգրան Ավինյանին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի ավագանին Երևանի քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված միակ թեկնածու Տիգրան Ավինյանին։

Ավագանու 32 անդամ կողմ քվեարկեց, 5–ը` դեմ։

Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը չմասնակցեցին քվեարկությանը և բոյկոտեցին այն։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին ամփոփել էր սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, « Հանրային ձայն»` 7 մանդատ։–0-