Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանն ու Թբիլիսին տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ են տեսնում

20.12.2021, 21:40
Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Երևանն ու Թբիլիսին տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

«Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։-0-