Ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի լիազորություններից
11.07.2023,
14:29
Այս հարցի շուրջ գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել այսօր` «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության նախաձեռնությամբ։ «Կողմ» է քվեարկել 62 պատգամավոր, դեմ` 1–ը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ» դաշինք) զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորություններից։
Այս հարցի շուրջ գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել այսօր` «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության նախաձեռնությամբ։ «Կողմ» է քվեարկել 62 պատգամավոր, դեմ` 1–ը։
Ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
Ավելի վաղ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկը քննարկելու խնդրանքով։ Խմբակցությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Թովմասյանը ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է միայն 8-ին։ Նրան մեղադրում են նաև այս հանձնաժողովի աշխատանքները համակարգելու իր պարտականությունները չկատարելու մեջ։
Իսկ այսօր Թովմասյանը Facebook–յան իր էջում գրառում է արել, որում վրդովմունք է հայտնել այս նախաձեռնությամբ։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ «ԱԺ կանոնակարգ»-ը չի պարտադրում մասնակցել խորհրդի նիստերին: Բացի այդ, իր գկխավորած ՄԻՊ հանձնաժողովը, ամենատարբեր հարցումներով, ամենաակտիվ հանձնաժողովներից մեկն է:
«Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի Հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին», – նշել է Թովմասյանը։
«Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ», – գրել է Թովմասյանը։
Մի քանի ամիս տևած կոնֆլիկտ
Ապրիլի 20-ին Թովմասյանը խորհրդարանում հայտարարել էր քաղաքական ակցիա՝ նշելով, որ ի նշան բողոքի` չի լքի Ազգային ժողովի ամբիոնը։ «Ես թույլ չեմ տա, որ երկրի առաջին ամբիոնից նորից կեղծիք հնչի, կասկածի տակ դնեն հայ ժողովրդի պատմությունը և Արցախի հայկական լինելու փաստը»,- հայտարարել էր նա։
Այդ ժամանակ ԱԺ խոսնակն անվտանգության ծառայությանը հրավիրել էր նիստերի դահլիճ և ընդմիջում հայտարարել։ Թովմասյանին միացել էին պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։ Ավելի ուշ Թագուհի Թովմասյանին դուրս էին բերել նիստերի դահլիճից։-0-