Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Զախարովա. քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ

04.10.2023, 14:52
Նա նշել է, որ ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և պայմանավորվածության հասնելու պատրաստակամությունից
Զախարովա. քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Քննարկվում է տրանսպորտային երթուղին վերականգնելու նախագիծ, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ` Հայաստանի Սյունիքի մարզով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ։

«Աշխատանքներն իրականացվում են փոխվարչապետերի համանախագահությամբ, քննարկվում է տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը, որը կապում է Ադրբեջանը ՀՀ Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս նախագծում տեսնում ենք զգալի ներուժ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու համար»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և պայմանավորվածության հասնելու պատրաստակամությունից։

Երկաթուղու վերականգնման ծրագրի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի արժեքը մոտ 200 մլն դոլար է գնահատվում։

Այս երկաթգծով Հայաստանը ելք կունենա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կունենա Նախիջևանի հետ։

Երասխը գտնվում է Արարատի մարզում, Մեղրին Սյունիքում է։ Մնացած բնակավայրերը՝ Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ, ադրբեջանական քաղաքներ են: -0-