Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Զախարովան դրական է գնահատել հայ–ռուսական հարաբերությունները

04.10.2019, 16:49
Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է այս փուլում գնահատում Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական և քաղաքական հարաբերությունները։
Զախարովան դրական է գնահատել հայ–ռուսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է այս փուլում գնահատում Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական և քաղաքական հարաբերությունները։

«Դրական», – նշել է նա։

Հոկտեմբերի 1–ին Երևանում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա այցի շրջանակում կայացել է առանձնազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։–0–