ԿԸՀ. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 13,92%-ը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 114 759մարդ կամ ըտրողների ընդհանուր թվի 13,92%-ը, հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:
ԿԸՀ-ի տվյալներով, Աջափնյակ վարչական շրջանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,83%-ը, Ավանում՝ 15,66%-ը, Արաբկիրում՝ 15,01%-ը, Դավիթաշենում՝ 15,61%-ը, Էրեբունիում՝ 11,83%-ը, Կենտրոնում՝ 14,37%-ը, Մալաթիա-Սեբաստիայում՝ 12,78%-ը, Նոր Նորքում՝ 14,55%-ը, Նորք Մարաշում՝ 15,88%-ը, Նուբարաշենում՝ 12,57%-ը, Շենգավիթում՝ 13,2%,-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 14,91%-ը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մարկոսյանը համեմատության համար մեջբերեց 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու նախորդ ընտրությունների տվյալները՝ ասելով ժամը 14:00-ի դրությամբ այդ տարի քվեարկությանը մասնակցել էր 201268 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 23,72%-ը։
Մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 824 250 բնակիչ:
Այսօր Երևանում Ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան):-0-