Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանում դեկտեմբերի 18–20–ը Հարավային Կովկասում անվտանգությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր կքննարկվեն

11.12.2013, 14:01
«Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով միջազգային համաժողովի կանցկացվի Երևանում դեկտեմբերի 18–20–ը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին համաժողովի կազմակերպիչները։
Երևանում դեկտեմբերի 18–20–ը Հարավային Կովկասում անվտանգությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր կքննարկվեն
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով միջազգային համաժողովի կանցկացվի Երևանում դեկտեմբերի 18–20–ը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին համաժողովի կազմակերպիչները։

Համաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանակարները։

Մինչև համաժողովի մեկնարկը դեկտեմբերի 17–ին ժամը 12։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա համաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսը, որին, մասնավորապես, կմասնակցեն «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը (Հայաստան), «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեյ Մեդվեդևը (Ռուսաստան), Եվրոպական ինտեգրման խնդիրների կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը (Բելառուս), Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը (Ռուսաստան), Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Քայհան Բարզեգարը (Իրան)։

Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպությունն (Ռուսաստան) ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (Հայաստան)։–0–