Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

ՀՀ ԱԽ քարտուղարը «Ֆորում 2000» կոնֆերանսին խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին

15.10.2024, 15:30
ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. ՀՀ ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղարը «Ֆորում 2000» կոնֆերանսին խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին, հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը։

Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը:

Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն:

Քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Ա.Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:

Կոնֆերանսի երկրորդ մասում, քարտուղար Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին: