Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի Ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, ուղիղ 20:00-ին փակվեցին մայրաքաղաքի բոլոր 475 ընտրական տեղամասերը

17.09.2023, 20:21
ԿԸՀ-ի վերջին տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 21,36%-ը, այսինքն քվեարկել է 176 027 մարդ
Երևանի Ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, ուղիղ 20:00-ին փակվեցին մայրաքաղաքի բոլոր 475 ընտրական տեղամասերը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ուղիղ 20:00-ին փակվեցին մայրաքաղաքի բոլոր 475 ընտրական տեղամասերը:

ԿԸՀ-ի վերջին տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 21,36%-ը, այսինքն քվեարկել է 176 027 մարդ:

Աջափնյակ վարչական շրջանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 20,79%-ը, Ավանում՝ 24,01%-ը, Արաբկիրում՝ 23,6%-ը, Դավիթաշենում՝ 23,74%-ը, Էրեբունիում՝ 23,74-ը, Կենտրոնում՝ 23,19%-ը, Մալաթիա-Սեբաստիայում՝ 19,22%-ը, Նոր Նորքում՝ 22,20%-ը, Նորք Մարաշում՝ 24,16%-ը, Նուբարաշենում՝ 18,52-ը, Շենգավիթում՝ 19,81%-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 22,54%-ը:

Մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 824 250 բնակիչ:

Այսօր Երևանում Ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան):-0-