Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայկական իշխանությունները կարողացան հաջողության հասնել ՌԴ–ի և ԵՄ–ի հետ հարաբերություններում. Միհրանյան

01.10.2013, 16:17
Հայկական իշխանությունները  Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո կարողացան  հաջողության հասնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ հարաբերություններում,  Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
Հայկական իշխանությունները կարողացան հաջողության հասնել ՌԴ–ի և ԵՄ–ի հետ հարաբերություններում. Միհրանյան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական իշխանությունները  Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո կարողացան  հաջողության հասնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ հարաբերություններում,  Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Ըստ քաղաքագետի` Եվրոպան հասկանում է, որ եվրաինտեգրման և ՄՄ անդամակցության միջև ընտրություն կատարելու պահանջն անարդյունավետ է, և եվրոպացիներն այժմ պատրաստ են Երևանի հետ երկխոսության շարունակմանը։

Միհրանյանը նշեց նաև, որ փոքր երկրները խելացի դիվանագիտության օգնությամբ կարող են օգտվել ուժերի տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների օգուտներից։

Փորձագետն ընդգծեց, որ հաշվի առնելով հայկական բոլոր իշխանությունների հետ շփման իր անձնական փորձը` սկսած դեռ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից, ինքը վստահ է, որ նրանք բոլորն ընտրությունը Ռուսաստանի օգտին կկայացնեին, եթե երկընտրանքի առջև կանգնեին։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ --0--