Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

ԳՇ պետ. կակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ

16.09.2022, 14:24
Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանման խմբերը գտնվում է Ջերմուկից 4,5կմ հեռավորության վրա
ԳՇ պետ. կակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ, ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է Ջերմուկում:

«Այդ մխրճումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ», – ասաց Ասրյանը։

Նրա խոսքով, ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանման խմբերը գտնվում է Ջերմուկից 4,5կմ հեռավորության վրա։–0–