ԱԱԾ–ն ստուգումներ է իրականացնում «Երևան սիթիի» գլխամասային գրասենյակում. ՊԵԿ նախագահի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում «Երևան սիթիում», չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, դիմակավորված անձինք խուզարկություններ են իրականացրել «Երևան սիթիի» գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ընկերության սեփականատիրոջը` ԱԺպատգամավոր Սամվել Ալեքսանյանի առանձնատանը, նրանք առգրավել են համակարգիչները։
«ՊԵԿ–ը «Երևան Սիթիում» հսկողական գործողություններ չի իրականացնում։ Իմ ինֆորմացիայով, Ազգային անվտանգության ծառայության գործողություններ են տվյալ տնտեսվարողի մոտ», – ասաց Մաշադյանը։
Նա չհամաձայնվեց այն կարծիքի հետ, որ ՊԵԿ–ի կողմից իր գործառույթների չկատարման պատճառով է ԱԱԾ–ն ստիպված եղել միջամտել։ Մաշադյանն արդյունավետ և նպատակահարմար է համարել գերատեսչության գործողություններն` ուղղված ստվերի և հարկերից խուսափելու դեմ պայքարին։–0–