Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

03.05.2018, 13:06
ՀՅԴ–ից պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ–ից պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ինչպես հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը, այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – նշվում է Բաբլոյանի հայտարարության մեջ։–0–