Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է

18.04.2019, 13:16
Միացյալ Նահանգներն առաջարկել են Վաշինգտոնում անցկացնել Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը:
 ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգներն առաջարկել են Վաշինգտոնում անցկացնել Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում` իմ ռուս գործընկերոջ Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Երկու-երեք անգամ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերն ավելացման դեպքում հնարավոր կլինի հույս ունենալ հակամարտությունում առաջընթաց գրանցելու համար», - ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում:

Ըստ նրա, նախօրեին ԱՄՆ-ից հրավեր է ստացվել` այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես ջանք կգործադրի հակամարտության հանգուցալուցման գործում ճեղքման հասնելու համար:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին` մեկնաբանություն ստանալու համար: Նա հայտնել է, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ:-0-