Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանական զորքերը ժամը 07:00-ի սահմաններում ինտենսիվ հրետակոծություններ են սկսել

04.04.2016, 10:44
Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Ադրբեջանական զորքերը ժամը 07:00-ի սահմաններում ինտենսիվ հրետակոծություններ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:

«Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–