Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին

11.09.2017, 12:11
Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։
Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։

Լապշինը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում, հաղորդում է kommersant.ru–ն։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից, նշվում է փաստաթղթում։

2016 թ.–ի դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, հայտնել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։

Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։ 

Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։

Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված են օտարերկրյա քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դերասաններ մշակույթի և արվեստի գործիչներ։–0–