Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ադրբեջանն ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը 18 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ

27.04.2016, 10:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ։
Ադրբեջանն ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը 18 անգամ խախտել է  հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-