Անգելա Մերկելը չի հասկանում Բունդեսթագի նկատմամբ Թուրքիայի պահանջները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում

Անգելա Մերկելը չի հասկանում Բունդեսթագի նկատմամբ Թուրքիայի պահանջները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Անհասկանալի են Թուրքիայի պահանջներն ու մեղադրանքները, որոնք հասցեագրված են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ 

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։   

Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են բանաձև, որը 1915 թ.-ին հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում: Բանաձևը ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

«Գերմանական Բունդեսթագի ընդունած բանաձևի հարցում հայտնի է, որ գոյություն ունի երկու տարբեր կարծիք` գերմանական Բունդեսթագի մեծամասնության կարծիքն ու թուրքական կողմի կարծիքը», – ասել է Մերկելը։

Կանցլերը նշել է, որ այս կապակցությամբ մտադիր է անձամբ կողմ հանդես գալ Հայաստան–Թուրքիա ուղիղ բանակցությունների մեկնարկին։

«Գերմանական Բունդեսթագի խորհրդարանականներն ազատ ընտրված պատգամավորներ են` առանց բացառության, և ես անհասկանալի եմ համարում այժմ Թուրքիայի կողմից հնչող պահանջներն ու հայտարարությունները», – հայտարարել է Մերկելը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը մեղադրել է գերմանաբնակ թուրք խորհրդարանականներին, ովքեր աջակցել են բանաձևին` հայտարարելով, որ նրանց «երակներում չի հոսում թուրքական արյուն», և նրանք հայրենասեր չեն։

Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Թուրքիան խորհրդատվությունների նպատակով հետ կանչեց իր դեսպանին Գերմանիայից, իսկ Անկարայում ԳԴՀ դեսպանը հրավիրվեց թուրքական արտգործնախարարություն։ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Բունդեսթագի որոշումը լրջորեն կազդի Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:04 07.06.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×