Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Աստանայում առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Բելառուսի վարչապետերը

14.08.2017, 11:55
Քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ :
Աստանայում առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Բելառուսի վարչապետերը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: 

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:-0-