Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Բաբայան. Ադրբեջանը Ղարաբաղում կորցրել է 2,5 հազար մարդ

13.04.2016, 13:50
Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմեցին 2,5 հազար մարդ։
Բաբայան. Ադրբեջանը Ղարաբաղում կորցրել է 2,5 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմեցին 2,5 հազար մարդ, ասել է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

«Այս մասին են վկայում հակառակորդի բանակցությունների ձայնագրությունների տվյալները։ Նրանք իրենք են խոսում այդ մասին` նշելով 2,5 հազար թիվը», – ասել է Բաբայանը։

Նրա խոսքով` հակառակորդը կորուստներ է կրել հիմնականում շփման գծում։

«Դրանք այն զինծառայողներ են, ովքեր փորձել են ներխուժել Ղարաբաղի տարածք։ Նրանց մի մասը սպանվեց մարտերի ժամանակ», – նշել է Բաբայանը։ 

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–