Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Բաղդասարյան. ՀՀԿ–ն կմասնակցի ընտրություններին որպես արմատական, կառուցողական ընդդիմություն

26.10.2018, 17:32
Վահրամ Բաղդասարյանը խոսել է արտահերթ ընտրություններում ՀՀԿ–ի մասնակցության ձևաչափի մասին։
Բաղդասարյան. ՀՀԿ–ն կմասնակցի ընտրություններին որպես արմատական, կառուցողական ընդդիմություն

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կմասնակցի ընտրություններին որպես արմատական, կառուցողական ընդդիմություն, ուրբաթ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Պատգամավորը հայտնեց, որ առաջիկայում ՀՀԿ–ն կանցկացնի կոնֆերանս, որի ընթացքում կսահմանվի ընտրությունների մասնակցության ձևաչափը և կհաստատվի ցուցակը։

Բաղդասարյանի խոսքով, ՀՀԿ–ն պատրաստ կլինի ընտրությունների ցանկացած արդյունքի, քանի որ տեսնում է իրական խորհրդարանական հանրապետության ձևավորման անհրաժեշտություն։

«Մեր նպատակն է ձևավորել քաղաքական խորհրդարան, որն արժանի է խորհրդարանական հանրապետության։ Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել լինել իշխանություն կամ դառնալ ընդդիմություն։ Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի իրավիճակի փոփոխության դեպքում լինել և′ իշխանական կուսակցություն, և′ ընդդիմություն, այդ թվում ` փոքրամասնություն խորհրդարանում», – ասաց նա`չբացառելով, որ ՀՀԿ–ն ամենևին էլ չի ընտրվի ԱԺ–ում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական տվեց` խորհրդարանն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։

Գործող վարչապետի հրաժարականից հետոԱԺ խմբակցությունները կառավարության հրաժարականի ընդունումից հետո 7–օրյա ժամկետում իրավունք ունենք առաջադրել վարչապետի թեկնածու։ Միաժամանակ, նոր վարչապետի օգտին պետք է քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Վարչապետի ընտրություններն անցկացվում են անվանական քվեարկությամբ։ Եթե ԱԺ–ն ընտրում է վարչապետին, ապա նախագահն անմիջապես նշանակում է կատարում։ Եթե քվեարկությունից հետո յոթնօրյա ժամկետում վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնցում մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն լուծարվում է իրավունքի ուժով։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի կեսին։–0–