Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Բաքուն չի իրազեկել ԵԱՀԿ–ին զորավարժություններ անցկացնելու մասին. ՀՀ ԱԳՆ

12.03.2018, 14:28
Ադրբեջանը չի իրազեկել ԵԱՀԿ–ին անցկացվող զորավարժությունների մասին և խախտել է ստանձնած պարտականությունները:
Բաքուն չի իրազեկել ԵԱՀԿ–ին զորավարժություններ անցկացնելու մասին. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը չի իրազեկել ԵԱՀԿ–ին անցկացվող զորավարժությունների մասին և խախտել է ստանձնած պարտականությունները, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Զորավարժություններն Ադրբեջանում ընթացող նախագահական քարոզարշավի ամենամասշտաբային միջոցառումն է, որն անցկացվում է ԵԱՀԿ–ի առաջ ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտմամբ, առանց Կազմակերպության անդամներին նախապես իրազեկելու», – գրել է Բալայանը Twitter–ի իր էջում։

Ադրբեջանում զորավարժությունները կանցկացվեն մարտի 12–17–ը` տարբեր տեսակի զորքերի և զորամիավորումների մասնակցությամբ։ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11–ին։–0–