Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կդիմի իր երկրի խորհրդարան Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար

08.06.2016, 17:33
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կդիմի իր երկրի խորհրդարան` առաջարկելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին և ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կդիմի իր երկրի խորհրդարան Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կդիմի իր երկրի խորհրդարան` առաջարկելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին և ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը։

Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում:

Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են բանաձև, որը 1915 թ.-ին հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում: Բանաձևը ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

Չեխիայի նախագահ. Չեխիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում>>

«Ես Հայոց ցեղասպանության մասին իմ դիրքորոշումն արտահայտել եմ դեռ 2014 թ.–ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Չեխիա», – ավելացրեց Զեմանը։

Նա ընդգծեց, որ նրա դիրքորոշումը, մասնավորապես, պայմանավորված է այն փաստով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում չեխ ժողովուրդը ևս մեծ կորուստներ կկրեր, և պատմությունը կնմանվեր։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-