Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել են լարվածության թուլացման հավելյալ միջոցները

26.09.2019, 11:48
Համանախագահներն առաջիկայում մտադիր են այցելել տարածաշրջան:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել են լարվածության թուլացման հավելյալ միջոցները

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հավելյալ միջոցները` լարվածության թուլացման և խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման համար: Այդ մասին նշվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում:

Նյու Յորքում օրերս կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, ինչը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։

Համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են իրենց գործունեության մասին հունիսին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո, ներառյալ վերջին խորհրդակցությունները Փարիզում և Ժնեւում՝ հումանիտար հարցերի և հակամարտությունում անվտանգության հարցերի վերաբերյալ։

Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, եւ խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։

Համանախագահներն առաջիկայում մտադիր են այցելել տարածաշրջան:-0-