Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԵԱՀԿ բոլոր երկրները պետք է աջակցեն ՄԽ–ի գործունեությանն ու նրա համանախագահներին. հայտարարություն

05.04.2016, 21:06
ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պետք է աջակցեն Մինսկի խմբի գործունեությանն ու նրա համանախագահներին։ Այս մասին նշվում է Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ։
ԵԱՀԿ բոլոր երկրները պետք է աջակցեն ՄԽ–ի գործունեությանն ու նրա համանախագահներին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պետք է աջակցեն Մինսկի խմբի գործունեությանն ու նրա համանախագահներին։ Այս մասին նշվում է Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։

Նիստի ընթացքում դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), որը ներկայացրել է ՄԽ–ի երեք համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը տեղեկացրել են ԵԱՀԿ 57 մասնակից պետություններին ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող վերջին իրադարձությունների մասին։

Ուորլիքն ու Կասպրշչիկը ողջունել են մարտական գործողությունների դադարեցման մասին լուրն ու կոչ արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կարևորել են քաղաքական գործընթացին վերադառնալը` կայուն հրադադարի հիման վրա։

«ԵԱՀԿ երկրները համաձայնել են, որ վերջին սրացումը խորը մտահոգության առիթ է տալիս, ինչպես նաև այն, որ կազմակերպությունը պետք է շարունակի իր առանցքային դերակատարությունը ԼՂ–ում իրավիճակի խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում», – նշվում է հայտարարության մեջ։

Համանախագահները տեղեկացրել են, որ առաջիկայում դեսպան Կասպրշչիկի հետ կայցելեն տարածաշրջան։ Կասպրշչիկը, հնարավորության դեպքում, նաև կայցելի սրացման հետևանքով տուժած շրջաններ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–