Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը

21.11.2017, 14:47
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը դեկտեմբերին դեռ չի քննարկվում, ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը դեկտեմբերին դեռ չի քննարկվում, երեքշաբթի ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ԼԱվրովը։

ՀՀ արտգործնախարարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մոսկվայում հանդիպմանը քննարկվել է մոտ ապագայում Հայաստանի և Ադերբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ 

«Հայկական կողմը տեղեկություն չունի, որ դեկտեմբերին նախանշված է կամ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը», – ասաց Նալբանդյանն` ի պատասխան այն հարցին, թե սպասվու՞մ է, արդյոք, նախագահների հանդիպումը դեկտեմբերին Վիեննայում։ 

Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում, սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ պետք չէ դրանք վարել հիմնական սկզբունքներով։

«Չնայած Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, քանի որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի», – ասաց Նալբանդյանը։

Նա նշեց, որ Հայաստանը մդադիր է ամենակառուցողական ձևով հանդիպումներ անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և երբեք չի հրաժարվել այդ հանդիպումներից ոչ նախարարների, ոչ էլ նախագահների մակարդակում։

«Այդ իսկ պատճառով, երբ անհրաժեշտությունը հասունանա և համապատասխան պատրաստական աշխատանք անցկացվի, կկազմակերպվի հանդիպում նաև նախագահների մակարդակով, սակայն հիմա նման քննարկումներ չկան», – ասաց Նալբանդյանը։ –0–