Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը կայցելի Հայաստան

12.06.2017, 13:44
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։

Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:–0–