Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ

27.09.2019, 11:17
Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը

«Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ ի պատասխան Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում», - գրում է թերթը:

Հարցին, թե Կոստանյանը ի՞նչ կարգավիճակով է կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասով տեղեկատվություն չի կարող փոխանցել:

Նշվում է, որ երեկ ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաև Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին՝ Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

«Գևորգ Կոստանյանն այսօր մի քանի լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել՝ նշելով մասնավորապես հետևյալը. «Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչը, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք», - նշում է թերթը:-0-