Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած գործողություններին. ՀՀ ՊՆ

06.04.2016, 13:17
Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած գործողություններին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած գործողություններին. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած գործողություններին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հակառակորդը ոչնչի չհասավ: Մենք կարողացանք նրան հետ շպրտել և նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել», - ասաց Օհանյանը չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ:

Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները ակնհայտ ագրեսիվ բնույթ էին կրում, ապացուցվել է նաև Ղարաբաղի տարածքում ռազմական հանցագործությունների փաստը:

«Այս ֆոնին արտահայտվեց հասարակության աննախադեպ համախմբվածությունը, բարոյահոգեբանական վերելքը, հերոսությունը», - ասաց Օհանյանը:

Հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա. ՀՀ ՊՆ>>

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ այս օրերին ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ Հայաստանի, Սփյուռքի և Ղարաբաղի միասնությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–