Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց

28.07.2018, 01:27
Խաչատուրովը կազատվի գրավի դիմաց:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց, լրագրողներին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Խաչատուրովը կազատվի գրավի դիմաց: Հենց որ գրավի գումարը վճարվի, նրան բաց կթողնեն: Այս պահին նրա հարազատներն ու ընկերները հավաքում են գրավը»,- ասաց Պողոսյանը:

Նախօրեին Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Շաբաթ լույս գիշերը դատարանը որոշում կայացրեց կալանավորել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով: -0-