Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀՀԿ–ն «նոն–ստոպ» պատրաստվում է արտահերթ ընտրություններին. ԶԼՄ

24.10.2018, 11:30
Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ։
ՀՀԿ–ն «նոն–ստոպ» պատրաստվում է արտահերթ ընտրություններին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ, գրում է «Հրապարակը»։

Թերթի հաղորդմամբ, քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։

Օրաթերթը նշում է, որ ՀՀԿ կորիզն ուզում է, որ ցուցակը ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սակայն այլ տարբերակներ էլ են քննարկում, օրինակ՝ եթե Կարեն Կարապետյանը (Տաշիրի) համաձայնի, սակայն Կարապետյանները հակված չեն մասնակցելու։

Օրաթերթը հարցով դիմել է ՀՀԿ իր աղբյուրին` մասնավորապես նշելով, որ իմաստ ունե՞ր բոյկոտելու նոր Ընտրական օրենսգիրքը, երբ այն նախատեսում է 4 քաղաքական ուժի ներկայություն ԱԺ-ում, 4-րդ ուժի համար 2 տոկոսի բոնուս, հին օրենքով անհրաժեշտ է հավաքել 7 տոկոս (որպես դաշինք), նորով՝ 5։ Ռեյտինգայինի մասով էլ գաղտնիք չէ, որ ՀՀԿ ռեյտինգայիններն այլևս «ՔՊ»-ի օգտին են աշխատելու, և տեսակետ կա, որ ՀՀԿ-ն առհասարակ պառլամենտ մտնելու խնդիր է ունենալու։

«Խնդիրը 5 կամ 7 տոկոս նվազագույն շեմը հաղթահարելը չէ։ Եթե որոշենք մասնակցել ընտրություններին, ապա կդնենք ավելի բարձր շեմ, ընդ որում՝ մենք ոչ թե շեմի կամ տոկոսի համար ենք մտնելու պայքարի մեջ, այլ փորձելու ենք դառնալ ընդդիմադիր կենտրոն, ինչը, հավատացեք, մեզ մոտ կստացվի», – նշել է օրաթերթի աղբյուրը։–0–