Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի` միաժամանակ չընդունելով դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հիմնավորումները. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.10.2018, 19:34
ՀՀԿ խմբակցությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ։
ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի` միաժամանակ չընդունելով դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հիմնավորումները. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀԿ խմբակցությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է», – նշվում է հայտարարության մեջ։

«Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ», – նշում են Հանրապետական խմբակցությունից` հավելելով, որ նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար: 

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար: 
Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտահայտած այս մոտեցումների նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը», – նվում է Հանրապետական խմբակցության հայտարարության մեջ։–0–