Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀԿ–ն խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում. թերթ

25.09.2018, 12:15
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նոյեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում։
ՀՀԿ–ն խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նոյեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում։

«Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվող բանակցություններին, Բաղդասարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենք երբեք չեն խուսափում բանակցություններից», – գրում է «Ժամանակ» օրաթերթը։ «Մենք պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի (որի հարցը դեռ չենք ավարտել) շրջանակում բանակցել, բայց առայժմ նման առաջարկ չենք ստացել։ Առաջարկը ստանալուց հետո կմտածենք», – ասել է Բաղդասարյանը։–0–