Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀԿ փոխնախագահը ներկայացրել է ՀՀԿ–ի շանսերն արտահերթ ընտրություններում

29.10.2018, 15:54
Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀԿ–ի շանսերը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
ՀՀԿ փոխնախագահը ներկայացրել է ՀՀԿ–ի շանսերն արտահերթ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ փոխնախագահ , պատգամավոր Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀԿ–ի շանսերը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։

«ՀՀԿ–ն ունի նոր խորհրդարանում հայտնվելու շանսեր, և մենք պետք է առավելագույնս դրանք օգտագործենք», – ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ երկրում կան մարդիկ, ովքեր չեն վստահում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Կան նաև մարդիկ, ովքեր հիասթափվել են ՀՀԿ–ից, իսկ կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ կարելի է չգնալ ընտրությունների։

«Մեր խնդիրը կլինի վերածնել նրանց հավատը մեր նոր ծրագրերով, իսկ կհավատան նրանք, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Պետք չէ սուրճի բաժակ նայել։ Սա Բարսելոնա–Ռեալ խաղը չէ, որտեղ մեծ հաշիվը կվկայի երկրում ժողովրդավարության հաղթանակի մասին։ Շատ ավելի կարևոր է քաղաքական բազմակարծության առկայությունը։ Այս դեպքում ՀՀԿ–ն կխաղա ազգային ընդդիմադիր քաղաքական ուժի կարևոր դերը», – ասաց Աշոտյանը։

Նա նաև նշեց, որ սկզբունքային չի համարում ստացված ձայների քանակը, լինի դա 5% կամ 10%։ Կարևոր է, որ կուսակցությունում հասունանում է քաղաքական որոշում, և ՀՀԿ–ն կընտրի քարոզչական քաղաքականություն վարելու ամենաարդյունավետ միջոցները և մաքսիմալ դրանցից կօգտվի։–0–