Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Արցախ, Սլովակիա և Վրաստան

03.07.2019, 17:00
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի աշխատանքային այցով կմեկնի Արցախ:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Արցախ, Սլովակիա և Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ըստ նրա, այցի շրջանակում նախատեսվում է Մնացականյանի հանդիպումն Արցախի ղեկավարության հետ, այդ թվում` նախագահ Բակո Սահակյանի, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նա կմասնակց նաև մի շարք միջոցառումների:

«Դա սովորական գործընթաց է, որը տեղի է ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո: Դա բխում է մեր նպատակից` Արցախն ավելի ներգրավված դարձնել բանակցային գործընթացին, սակայն դա ոչ մի կերպ չի փոխարինի Արցախի բանակցային գործընթացում անմիջապես մասնակցության հարցը», - ասաց Նաղդալյանը:

Նա նշեց, որ այլ հարցերի թվում կներկայացվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հունիսի 10-ին Վաշինգտոնում անցկացված հանդիպման արդյունքները:

Աննա Նաղդալյանը հայտնեց նաև, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուլիսի 9-ին Սլովակիայում կմասնակցի ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին, որի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Իսկ արդեն հուլիսի 10-ին Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ծրագրերի 10-ամյակին նվիրված Բաթումիում անցկացվող 16-րդ համաժողովին և հանդես կգա զեկույցով:-0-