Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց

14.08.2019, 12:49
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չորեքշաբթի` ուրուգվայցի իր գործընկերոջ Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ձեռնպահ է մնացել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:

Երկուշաբթի` օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

«Դա բավաանին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում մեր ռազմագերի Ղազարյանին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ: Հաշվի առնելով հարցի նրբությունը` կարծում եմ, որ զերծ կմնամ այս հարցի շուրջ հայտարարությունից», - ասաց Մնացականյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողն ուղղակի մոլորվել է: Տոնոյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում զինծառայողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, մասնավորապես, նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:-0-