Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնեց Լարսում իրավիճակի կարգավորման հնարավոր ժամկետները

02.10.2019, 19:06
Վերին Լարս անցակետով անցնում է ավելի շատ մեքենա, քան թույլ է տալիս անցակետի սովորական թողունակությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնեց Լարսում իրավիճակի կարգավորման հնարավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրավիճակը Վերին Լարսում կվերադառնա բնականոն աշխատանքայինի երկու օրվա ընթացքում: Այդ մասին չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանում գործում է օրենսդրական պահանջ, որը վերաբերում է մեքենայի բնականոն բեռնվածությանը, և մեկ սղնու վրա ընկնող ծանրությանը: Ըստ նրա, Հայաստանում նույնպես գործում է նման պահանջ և նպատակն այն է, որ երթևեկող տրանսպորտային միջոցներն ավելի չվնասեն ճանապարհները:  

«Օպերատիվ կապի մեջ ենք եղել ՌԴ մաքսակետում մեր համապատասխան գործընկերների հետ, ստացել ենք ամենայն աջակցություն, և վերջին օրերի ընթացքում համընդհանուր կշռման գործողությունից անցում է կատարվել դեպի ընտրանքային ստուգում, և էապես վիճակը կարգավորվել է»,- ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօրվա դրությամբ իրավիճակը բարելավվել է, և մաքսակետում գտնվող մեքենաների քանակը 300-ի սահմաններում է, իսկ դեռ մի քանի օր առաջ բեռնատարերի թիվը անցակետում կազմել է 1300:

«Վերին Լարս անցակետով անցնում է ավելի շատ մեքենա, քան թույլ է տալիս անցակետի սովորական թողունակությունը: Եվ մենք հույս ունենք, որ իրավիճակը Վերին Լարսում կվերադառնա բնականոն աշխատանքի երկու օրվա ընթացքում», - ասաց նախարարը:-0-