Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու. թերթ

22.09.2016, 11:45
Այդ ալիքը հասնելու է նաև մարզեր, և որոշ մարզպետեր հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
ՀՀ կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու. թերթ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, գրում է hraparak.am–ը։

Աղբյուրի տեղեկություններով` այդ ալիքը հասնելու է նաև մարզեր, և որոշ մարզպետեր հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։

«Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազդարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ ժամանակում՝ մինչև խորհրդարանական ընտրություններն իրականություն դարձնել», նշում են հոդվածի հեղինակները։

ՀՀ կառավարության ձևավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ ներկայացվի կառավարության ծրագիրը։–0–