Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ կառավարությունը մտադիր է նոր ազդակ հաղորդել ռուս–հայկական հարաբերություններին

29.06.2018, 14:34
Հայաստանի նոր կառավարությունը վճռական է ռուս–հայկական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հարցում։
ՀՀ կառավարությունը մտադիր է նոր ազդակ հաղորդել ռուս–հայկական հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր կառավարությունը վճռական է ռուս–հայկական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հարցում։ Այդ մասին նշվում է ՀՀ վարչապետի` ռուս–հայկական 7–րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ուղղված պաշտոնական ուղերձում։

Հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովները անցկացվում են 2011 թ.–ից` նպատակ հետապնդելով քննարկել Հայասանի ու Ռուսաստանի մարզերի միջև համագործակցության խորացման ու ընդլայման հարցերը։ 

Փաշինյանի ուղերձում նշվում է, մասնավորապես, որ 7–րդ համաժողովի անցկացումը վկայում է արդեն հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին։

«Մեր երկրների առջև կանգնած են նույն հավակնոտ նպատակները` բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, մարզերի հավասարաչափ զարգացումը։ Դա, իր հերթին, նպաստում է տվյալ ուղղություններում կոնկրետ քայլերի իրականացմանը, այդ թվում` երկկողմ օրակարգի շրջանակներում», – նշում է Փաշինյանի ուղերձում։ 

Նա նշեց նաև, որ ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող իրողությունները թելադրում են նաև Հայաստանի ու Ռուսաստանի կողմից թվային օրակարգի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը, որը թույլ կտա նվազեցնել բյուրոկրատական ծախսերը և երկու երկրների քաղաքացիների կյանքն ավելի հարմարավետ դարձնել։

Մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև մարզերի հավասարաչափ զարգացումը, հենց դրան են միտված Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի երկկողմանի ինտեգրացիա մեր ծրագրերը», – նշվում է հաղորդագրությունում։

Ռուս–հայկական 7–րդ «Ռուսաստանի ու Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵՏՄ թվային օրակարգի շրջանակում» միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է Երևանում։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Վլադիմիր Մեդինսկին։–0–