ՀՀ նախագահը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է նախագահ մամուլի ծառայությունը։
«Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ
է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին նաև, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
«Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության ևօրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգներից հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։–0–