Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ նախագահը կրկին կտեղափոխվի. Փաշինյանը կզիջի նրան իր նստավայրերից մեկը

08.11.2018, 13:38
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու դրան առընթեր օրենքների փաթեթը։
ՀՀ նախագահը կրկին կտեղափոխվի. Փաշինյանը կզիջի նրան իր նստավայրերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ քննարկել է «Պետական ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու դրան առընթեր օրենքների փաթեթը։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, փոփոխություններով առաջարկվում է նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից վերադարձնել Բաղրամյան 26։

«Բաղրամյանի վրա հիմա տեղակայված է վարչապետի նստավայրերից մեկը։ Միաժամանակ, վարչապետի նստավայրը կդառնա Հանրապետության Հրապարակի կառավարության շենքը, ինչպես ավելի վաղ էր», – ասաց Զեյնալյանը։

Օրինագծով նախատեսվում է, որ վարչապետը կկարողանա օգտվել նախագահի նստավայրի` արարողությունների համար նախատեսված սրահներից։

Նախագահի լիազորությունների ընդլայնումը նախատեսող փոփոխությունները երկարատև քննարկումներից հետո որոշվել է քննարկել ավելի մանրամասն ու ներկայացնել առանձին օրենսդրական փաթեթով։

Մասնավորապես, առաջարկվում է նախագահին տրամադրել բարձրագույն աստիճաններ շնորհելու, դիվանագիտական աշխատակիցներին գործուղելու, քաղաքացիություն տրամադրելու և քաղաքացիության դադարեցման որոշում ընդունելու լիազորություններ։

Բացի այդ, առաջարկվում է նախագահին տրամադրել պետական մրցանակներ և պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև համաներման մասին որոշումներ ընդունելու լիազորություններ։–0–